Here you can place any information...

This text can be modified through the Control Panel, "Page Editor" section.

Ամեն օր ականատես ենք լինում տարբեր դեպքերի, երևույթների,մարդկային բնավորության գծերի:Ինչպիսի՞ն ենք մենք, ինչպիսի՞ն է կյանքը, մարդը, հեռուստտեսությունը.այս և այլ հարցերի մասին կարդացեք ստորև:


  

Միշտ կցանկանայի փոքր լինել

Դերասան Հայկ Աֆրկյանը ծնվել է Երևանում 1983 թ-ին:Հարազատները եղել են արվեստի հետ կապ ունեցող մարդիկ`մայրը եղել է ջութակահարուհի,հորական կողմի տատիկը` երգչուհի, իսկ պապիկը թառ է նվագել:Նրա արմատներում շատ վաղուց դերասան եղել է  Աֆրիկյան ազգանունով, այսօր բարեկամները Հայկին նրան շատ են նմանեցնում:Ունի եղբայր: Հայկը 2005թ-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական (թատերական) ինստիտուտը:

Ի սկզբանե ուզում էր ռեժիսոր և դերասան լինել:Մարդը Հայկի կարծիքով միշտ էվոլյուցիա է ապրում, նա միշտ ձգտում է ամեն ինչ ճիշտ և  ժամանակին անել:Առաջին փորձերը եղան այն ժամանակ, երբ հրավեր ստացավ դրամատիկական թատրոնից:Մարդն ամեն օր հղկվում է , նորանոր բաներ սովորում:Զրույցի ընթացքում Հայկը նշում է .<<Շատ լավ է, որ սերիալները Հայաստանում սկսեցին զարգացում ապրել, այսօր դրանք լավ վիճակում են>>:Բացի սերիալից`Հայկը խաղացել   նաև մի քանի գեղարվեստական ֆիլմերում:

Երբ Հայաստանում սկսեցին զարգանալ սերիալները, Հայկը սկսեց հետաքրքրվել դրանցով:<<Սերիալով հղկվում ես, ամրանում, ի վերջո քեզ համար շատ բաներ ես վերցնում>>:

Հայկն ասում է, որ շատ նման է իր խաղացած կերպարին`Մարկին:Իսկ այն հարցին, թե ինչ տարբերություններ կարող է նշել, պատասխանում է.<<Իրական կյանքում ավելի շատ եմ հումոր անում, քան ֆիլմում:Իրականում հասանելի ու պարզ մարդ եմ,ինչը փորձում եմ ցույց տալ նաև ֆիլմում>>:Զարմանում էր սկզբում, թե որքան նման է Մարկի կերպարն իրեն:Մարկին կարելի է Հայկ համարել:

Ժամանակի ընթացքում եղած նորանոր հաջողությունները  Հայկի բնավորության վրա չանդրադարձան.<<Ես նորմալ մարդ եմ, Հայկն եմ, կյանքումս շատ տարբեր փուլեր են եղել, անգամ թիկնապահ եմ ունեցել: Մի բան հաստատ գիտեմ`անկախ նրանից, թե մարդ ինչով է զբաղվում, նա միշտ պիտի դիմացինին սիրով մոտենա,հարգի>>:Եղան մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում սկսեցին ոչ թե Հայկին, այլ նրա ձեռքբերումները գնահատել, ինչը հասկանալը դժվար չէր:Բայց լավ ու բարի ընկերները միշտ նրա կողքին են: Մանկությունը Հայկի համար շատ թանկ երևույթ է.<<Ես ափսոսում եմ, որ մեծանում եմ, միշտ կցանկանայի փոքր լինել>>:

Մենք ցուցադրում ենք մաքուր սերը

Ոճական առումով նույնպես կերպարից շատ չի տարբերվում:Հայկն իր կերպարի հետ կապված նշում է այն փաստը, որ հարուստ ընտանիքի որդին կարող է հագնել ջինս, կյանքը վայելել իր բոլոր ատրիբուտներով:Ֆիլմն  ընդգծում է, որ այս պարագայում դասային պատկանելությունն ամենևին կարևոր չէ:

Հայկի կարծիքով <<Անուրջներ>>-ը աճող սերնդի հետ կապ ունի:Հաճախ փողոցում նրան մոտենում են փոքր տարիքի երեխաներ, պարզվում է`ոչ միայն հետևում են ֆիլմին, այլև ամենայն մանրամասնությամբ հետևում են դերասանների խոսքին, հագուստին:<<Այս ֆիլմից ոչ մի վատ բան չեն սովորի երեխաները, ոչ մի գռեհկություն, սպանություն չկա, մենք ցուցադրում ենք մաքուր սերը, դրա համար անգամ չենք համբուրվում ֆիլմում: Երեխաներից ամաչում եմ`մտածում եմ`ինչ կմտածեն>>:

Հայկը մի հետաքրքիր դեպք է հիշում նկարահանումներից:Մի անգամ, երբ վարում էր թանկարժեք մեքենա նկարահանման ժամանակ,դիմացում կանգնած էր երթուղային գազել.<<Պատուհանս իջեցրի, ձեռքով արեցի, որ անցնի:Վարորդը շատ էր զարմացել:Ուրախացա, որ  այդ պահին իմ կերպարի միջոցով այդ մարդը կհասկանա, որ հարուստների մեջ էլ կարող են լավ, հարգանքով լի մարդիկ լինել>>:

Հայկի կարծիքով մեր երկիրը շատ առումներով այսօր զարգանում է:Այսօր մարդիկ արդեն սկսել են կանգնել լուսացույցի տակ, բացի դրանից շատ լավ կլիներ, որ մարդիկ անվտանգության գոտիներ ամրացնեն ոչ թե վախենալով, որ իրենց կկանգնեցնեն, այլ այն պատճառով, որ անհանգստանում են իրենց կյանքի համար:

<<Դու անում ես մի բան, որից մարդիկ սովորում են,ես չեմ աշխատում զուտ գումար վաստակելու և ճանաչված լինելու համար,ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ ինձ դիտելով պիտի սովորեն>>:

Հեռուստադիտողները նկատել են, որ Հայկը միանգամից հինգ մատանի է կրում:Այն հարցին, թե նրա մատանիներն ինչ խորհուրդ ունեն, Հայկն ասում է.<<Մատանիները միայն լոգանք ընդունելուց եմ հանում, միշտ ինձ հետ են, բոլոր ոճերին համապատասխանում են,իմ էության հետ որոշ չափով կապ ունեն>>:

Սեր էկրանից այն կողմ

Հայկը նորմալ է ընդունում այն հանգամանքը, որ դերասանին կարող են շատ սիրել, կարող են սիրել խենթի նման էկրանից այն կողմ:<<Դա ինձ  համար շատ քաղցր բան է,քո նկատմամբ հետաքրքրություն են ցուցադրում, սիրում են, դա նորմալ է, շատ լավ եմ ընդունում, ավելի եմ ոգևորվում, դա շատ լավ երևույթ է>>:

Հայկի համար զարմանալի չէ, որ իր անունով կարող են շատ պրոֆիլներ լինել սոցիալական ցանցերում:Բայց անհանգստացել է այն փաստից, երբ տեսել է, որ գրել են, թե ժամանակի պատճառով չի կարող պատասխանել նամակներին:<<Ես սիրով կպատասխանեմ բոլոր նամակներին, մի՛ արեք նման բան>>:

Հաջողության գրավական նշել դժվարանում է, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում:

Կինը չպիտի ռաբիս լինի

Կինը Հայկի կյանքում շատ կարևոր դեր ունի.<<Իզուր չէ, որ Աստված ստեղծեց կնոջը, թե չէ միայն Ադամին կստեղծեր>>:Կինը տղամարդու ընկերն է, Հայկը կնոջը նայում է տղամարդուն հավասար:<<Եթե տեղ եմ գնում, կցանկանամ նրա հետ գնալ:Կինը միայն տանը ճաշ եփող չէ, նրանից պետք է խորհուրդ հարցնել, նա քո կյանքի ընկերն է, նրան տեսնում ես ամեն վայրկյան,փոքր ժամանակ մտածում էի`կողքիս կինն անպայման պիտի գեղեցիկ լինի, դա նորմալ եմ համարում, բայց ինձ համար կարևոր է նաև ներքին գեղեցկությունը, ինտելեկտը:Ասում են`մի քանի երնեկ մի տեղ չի լինում, բայց ոչինչ:Կինը չպիտի ռաբիս լինի,ռաբիս կինն ինձ համար ամենատգեղն է:Դա երևում է անգամ  կնոջ խոսելուց:Կնոջ կոպիտ լինելը հովիվություն է հիշեցնում:Որոշ կանանց կարծիքով տղամարդը պիտի պարզապես կապիկից մի քիչ տարբերվի, բայց ինչպես կարելի է այսպես մտածել:Տղամարդը պիտի հետևի իր հիգիենային>>:

Քյարթու ասվածը տանել չեմ կարողանում

Հայկը զարմանում է.<<Մի քիչ լավ հագուստ ես հագնում, ասում են`քեզ չի սազում, ինչ-ինչ մարդիկ որոշել են, որ տղան չպիտի ջինս կրի, ո՞վ է ասել, ո՞վ է նման բան հորինել:Անունով քրիստոնյա ենք, բայց հենց մի բան է լինում, սնահավատ բաներ ենք անում:Աստված մարդուն ազատության հնարավորություն տվեց, բայց չգիտես ինչու այսօր մարդիկ հիմար օրենքներ են մտածում:

Քյարթու ասվածն ընդհանրապես տանել չեմ կարող, ես բարի եմ, բայց երբ կենդանական աշխարհից մարդկանց եմ հանդիպում, կարող եմ շատ կոպիտ լինել,քանի որ նրանց շատ բան պիտի բացատրել>>:

Հայկի կարծիքով այսօր երիտասարդները շատ խնդիրներ ունեն,այդ թվում նաև հոգեբանական:Շատերը տարբեր իրավիճակներում սխալ քայլերի են դիմում, օրինակ եթե աղջիկը թույլ չի տալիս իր ձեռքը բռնել, հաջորդ օրը  տղան լուրեր է տարածում, թե շատ մտերմիկ է եղել նրա հետ, բայց իրականում ոչինչ չի եղել:Վառված լինելով`անտանելի բաներ կարող են անել:<<Թող զարգանան հայ տղաները, ոչ թե գնան մանկապարտեզ իմանալու, թե աղջիկ ինչպիսին է եղել:Երևութը և՛ զավեշտալի է, և՛ ողբերգական>>:

Ինչո՞ւ են վարակվում ավելի շատ վատ բաներով, իսկ լավին ուշադրություն չեն դարձնում:

Հայկի երազանքներից շատերը կատարվել են.<<Էլի երազանքներ ունեմ, ամեն րոպե դրանք կարող են ծնվել>>:

Այն հարցին, թե կարող է սիրել ֆիլմում իր սիրած էակին, պատասխանում է.<<Լինում է պահ, երբ մտածում ես`դու նրան սիրում ես:Դա կարող է բնական լինել,քանի որ նրան ֆիզիկապես մոտ ես լինում, մտնում ես դերիդ մեջ,ներդնում ես սերդ:Նման դեպքեր շատ են լինում:Մեր միջև ոչինչ չկա, մենք պրոֆեսիոնալի հայացքով ենք մոտենում մեր աշխատանքին >>:

Բարին հաղթելու է

Ուզում է`մարդիկ շատ կարդան:<<Այս տարիքում հաճույքով մուլտֆիլմեր եմ դիտում, այնքան գեղեցիկ գրականություն կա, կարդացեք:Թե չէ այսօր ավելի շատ մտածում են գլամուրային կյանքի,խանութների մասին,բամբասում են, նախանձում, աղջիկներն ընկնում են մեքենա ունեցող տղաների հետևից, ամեն ինչի վրայով անցնում են, միայն թե ընկեր ունենան:Մի՛ արեք նման բաներ:Շրջապատի համար բարի բաներ արեք,եղեք լավ քաղաքացիներ, բարին հաղթելու է>>:

Հայկի կարծիքով երևի կգա մի ժամանակ, երբ քաղաքի գետնացնումները մաքուր կլինեն, Երևանը շատ ավելի սիրված ու գեղեցիկ կլինի:

Մարդիկ տարբեր են, այդպես էլ պիտի լինի,ամեն ինչին պիտի ըմբռնումով մոտենալ:

Զրույցի վերջում Հայկը ողջունեց իրեն դիտող ու սիրող մարդկանց.

<<Բոլորին շատ սիրում եմ, ուզում եմ, որ համերաշխ, բարի ու պուպուշ լինեն:Միշտ ժպտացեք, ես ձեզ շատ եմ սիրում: Հատկապես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ցանկացել են ինձ տեսնել այս բլոգում, ուրախ եմ, որ դուք կաք>>: